Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը և «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր:
համայն հայության արդյունավետ համագործակցության միջոցով նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը. Սույն հուշագրով «Ապագա Հայկականը» զարգացման hիմնադրամը և «ռեԱրմենիա»-ն վերահաստատում են իրենց ընդհանուր նպատակը` համայն հայության արդյունավետ համագործակցության միջոցով նպաստել Հայաստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը։
Համաձայն համագործակցության արձանագրության՝ կողմերը կարող են միմյանց տրամադրել իրենց հաղորդակցային հարթակները, ապահովել փորձի փոխանակում, ինչպես նաև համատեղ աշխատանքային խմբերի ձևավորում` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծումներ ստանալու նպատակով:
«ռեԱրմենիա» համագործակցության հարթակի հետ ստորագրված հուշագիրը առաջինն է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի համար, սակայն հիմնադրամը վճռական է ձևավորել համահայկական համագործակցային ցանց՝ ուղղված Հայաստանի և հայության ապագայի ընդհանուր տեսլականի ձևավորմանը և համահայկական նպատակների իրականացմանը։
Կարդացեք նաև
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամ