Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս ճգնավորյանին
Սիրելի՛ մաեստրո,
Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:
Դուք, հիրավի, մեր ժամանակակից երաժշտարվեստի այն արվեստագետներից եք, որը հայտնի է իր գործունեությամբ ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ մշակույթի զարգացման և զորացման գործում:
Ձեր հեղինակած ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր երկրներում` Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր` ամենուր արժանանալով մեծ ընդունելության և բարձր գնահատականի:
Կարդացեք նաև
Արվեստասեր հասարակությունը Ձեզ մշտապես հիշելու է նաև որպես մի շարք բարեգործական նախաձեռնությունների հեղինակ: Դրանցից ամենանշանակալին, անշուշտ, երկրաշարժից հետո Ձեր «Ուխտագնացություն դեպի Գյումրի» նախաձեռնությունն էր, որի նպատակն ավերված Գյումրիում մշակութային կյանքը վերականգնելն ու Մշակութային ակադեմիայի ստեղծումն էր:
Սիրելի՛ մաեստրո, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Լուսանկարն՝ արխիվային