Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ գործարքները եռապատկվել են. Նարեկ Մկրտչյան

Հոկտեմբեր 13,2022 13:38

Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարի համակարգից օգտվողների թիվը սեպտեմբերին եռապատկվել է, կառավարության այսօրվա  նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Սա արձագանքն էր Նիկոլ Փաշինյանի այն հորդորի, որով նա կարևորեց ժամանակ առ ժամանակ անդրադարձ կատարել կառավարության նախկինում ընդունված  որոշումների կատարման ընթացքին և քանի որ ինքը գոհ է կենսաթոշակառուների, նպաստառուների անկանխիկ առևտրի հետվճարային համակարգի ներդրումից՝ շեշտը դրեց հենց այդ որոշման վրա։

«Այսօր ունենք շուրջ 1,2 մլրդ անկանխիկ գործարքներ: Այսինքն` ամփոփելուց հետո մենք 120 մլն դրամ կվերադարձնենք մեր թոշակառուներին ու նպաստառուներին: Իրականում այդ թիվը ավելի մեծ է: Ուզում եմ հիշեցնել, որ հետվճարը տարածվում է միայն ՀՀ տարածքում գործող առեւտրի եւ սպասարկման կետերից, պոս տերմինալների միջոցով անկանխիկ գործարքների, ինչպես նաեւ տվյալ քարտը սպասարկող բանկի օնլայն հավելվածի միջոցով կոմունալ վճարների դեպքում: Այս պահին կարող ենք արձանագրել, որ ամսական միջինը 3 հազար դրամի հետվճար է տրամադրվում»,-ասաց նախարարը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31