Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը կսկսվի 2024 թվականին

Հոկտեմբեր 13,2022 13:08

Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024 թվականին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մրցույթ ենք հայտարարել Երևանի Աջափնյակ համայնքում մետրոյի նոր կայարան կառուցելու համար, արդեն նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ: Ըստ նախատեսվածի՝ 2023թ. ավարտին կունենանք պատրաստի նախագիծ և 2024 թվականին արդեն հնարավորություն կունենանք շինարարության մրցույթ հայտարարել: Մենք հստակ որոշում ենք կայացրել գնալ այս ճանապարհով, եթե նախագծման ժամկետները չխախտվեն՝ 2024թ. կսկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա կարևորեց նաև Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքի ավելացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և Երևանի տրանսպորտային համակարգի համապատասխանեցումը մետրոյի աշխատանքին։ Վարչապետը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ու ՏԿԵ նախարարին հանձնարարեց աշխատել այդ ուղղությամբ։

ՏԿԵ նախարարի Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ նախագծող ընկերության հետ պայմանագրերն արդեն կնքված են։ «Երեք փուլից է բաղկացած։ Առաջին փուլում պետք է հաշվետվություն տան, երկրորդ փուլում պետք է ներկայացվի նախնական նախագիծ, երրորդ փուլում` վերջնական նախագիծ»,– ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով` նախնական հաշվետվությունն արդեն ներկայացվել է, դրա համար նախատեսված 545 մլն դրամը հաշվետվության քննարկումից հետո Երևանի քաղաքապետարանը կվճարի նախագծող ընկերությանը։

Իսկ ամբողջ նախագծի արժեքը 1 մլրդ 845 մլն դրամ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31