Սարդինիա կղզում (Իտալիա) մեկնարկել է շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի երեք ներկայացուցիչներ:
Առաջին տուրում տղաների մրցաշարում միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արմեն Բարսեղյանը հաղթանակ են տարել, իսկ աղջիկների պայքարում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը բաժանել է միավորը:
Մասնակիցները խաղալու են 11 տուր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ