Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քաղաքական ճնշո՞ւմ, թե՞ կրթական կարիք․ ռուսական դպրոցները Հայաստանում. JAMnews

Հոկտեմբեր 13,2022 12:23

JAMnews. Նախօրեին Հայաստանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն անդրադարձել է Հայաստանում «ռուսաց լեզվի կարգավիճակի» թեմային և «ուշադրություն հրավիրել ռուսերեն ուսուցմամբ դպրոցներ բացելու հարցի վրա»։ Այս մասին տեղեկություն տարածեց ՌԴ Պետական դուման։

Հայաստանում այս հայտարարությունն առանձնակի ուշադրության չարժանացավ․ ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը։ Հատկապես, որ թեման թեժ քննարկումների առարկա էր դարձել ընդամենը չորս ամիս առաջ, երբ նույնաբովանդակ հայտարարություն էր արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ի պատասխան պաշտոնական Երևանն ասել էր, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա։

Այնուամենայնիվ, երկրի փորձագիտական շրջանակների համար թեման շատ զգայուն է մնում։ Նրանք քաղաքական ճնշում են համարում Մոսկվայի կողմից պարբերաբար ռուսական դպրոցների բացման թեման բարձրացնելը։

Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Մոսկվան պարբերաբար բարձրացնում է Հայաստանում ռուսական դպրոցների բացման թեման Երևանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Այս գործելաոճը նա բնութագրում է որպես՝ «մանր ժուլիկություն»։

Խուրշուդյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը բոլոր ճակատներում, բոլոր ուղղություններով դավաճանում է իր պաշտոնական դաշնակցին և չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, հետևաբար, այլ ասելիք չունի։

«Իրենք պետք է գա՞ն, գլուխները կախե՞ն, ասե՞ն՝ այո, մենք դավաճան ենք, լուրջ չենք որպես գործընկեր, որպես մանրադրամ ենք ուզում Հայաստանն օգտագործել։ Ստիպված մի բան պետք է հնարեն, որ այդ ամեն ինչի ֆոնին իրենք էլ մեզ վրա մուննաթ գան, դրա համար էլ շարունակում են նույն երգը երգել»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է վերլուծաբանը։

Ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալը Խուրշուդյանը բացառում է։ Ասում է՝ բողոքի մեծ ալիք կբարձրանա, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների դեմ․ «Բացի այդ՝ բոլորի համար պարզ կլինի, որ դա քայլ է Հայաստանը գուբերնիա դարձնելու կամ նոր՝ ինքնիշխանությունը սահմանափակող կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ»։

Քաղաքական վերլուծաբանի բնորոշմամբ՝ Ռուսաստանի կայսերապաշտական արտաքին քաղաքականությունը ենթադրում է «լրջության բացարձակ բացակայություն, շովինիզմ, քամահրանք»։ Կարծում է՝ Հայաստանը պետք է օր առաջ դուրս գա «այդ աղբանոցից»՝ նկատի ունենալով Ռուսաստանի ներքո գործող ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31