Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները պետք է լինեն 25-օրյա. Սուրեն Պապիկյան

Հոկտեմբեր 13,2022 12:08

Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները պետք է լինեն 25-օրյա։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ քաղաքացիները իրենք կարող են ընտրել հավաքների ժամանակահատվածը։

«Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25 օրը՝ կազմակերպական հատվածը նաև ապահովելու համար։ Յոթ օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով այս հարցին՝ Փաշինյանը ասաց, որ շատ երկար ժամանակ պահեստազորայինները պատրաստություն չեն անցել, ինչը երևաց 2020 թ-ի պատերազմի ժամանակ։

«Մենք տեսանք, որ եռամսյա հավաքները խնդրահարույց են, որովհետև մարդիկ աշխատում են, և դրա հետ կապված խնդիրներ են լինում։ Շեշտը դրեցինք այն մարդկանց վրա, ովքեր աշխատանք չունեն, ինչը նաև սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները վճարվում են։ Սակայն հասկացանք, որ դա այդքան էլ արդյունավետ չէ և հավաքները պետք է դարձնել մեկամսյա և բոլորի համար պարտադիր»,- ասաց Փաշինյանը։

Պապիկյանը հավելեց, որ իրենց ուղղված դիմումների մեջ շատ են նաև կանանց կողմից ուղարկված դիմումները։ «Պաշտպանության նախարարությունը մշակված ծրագիր ունի, որով ՀՀ իգական սեռի քաղաքացիները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն, սա, իհարկե, ըստ ցանկության է»,- ասաց Պապիկյանը։

Փաշինյանն արձագանքեց․ «Երբ ասում ենք բոլորը, բոլորը՝ բոլորն են։ Ես համաձայն եմ, որ մենք հիմա չենք կարող դա միանգամից անել, բայց պետք է փուլային եղանակով խնդիրը դնենք և լուծենք, սա շատ լավ առիթ է։ Հասկանում ենք, որ պետք է բոլոր պայմանները ստեղծենք։ Բոլորի տակ հասկանալով բոլորին՝ ժամկետն այնպես կդասավորենք, որպեսզի անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31