Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջնային խնդիր է Հարավային Կովկասում Արեւմուտք-ՌԴ հակադրության բոլոր հնարավոր նախադրյալների բացառումը. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 13,2022 11:14

Ինչպես գիտենք, սահմանագծումը պետք է տեղի ունենա պետությունների միջեւ երբեւէ եղած սահմանների՝ իրավական հիմքեր ունեցող քարտեզներով, որոնք պահպանվում են ՌԴ համապատասխան մարմինների արխիվներում, եւ որոնց մասին բազմիցս հայտարարել է ՌԴ նախագահը: Ստացվում է, որ այս դեպքում, չնայած ուկրաինական ճգնաժամին, ԵՄ-ն եւ ՌԴ-ն տարբեր խողովակներով փորձում են իրականացնել նույն առաքելությունը՝ նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը:

Մյուս կողմից էլ՝ Արեւմուտք-ՌԴ գերլարված հարաբերությունների ֆոնին բնական է, որ վերջինս պետք է խանդով մոտենա ԵՄ այս նախաձեռնությանը, առավել եւս, որ կարգավորման գործընթացներում նրանց միջեւ անմիջական շփումներ չկան, եւ յուրաքանչյուրն առանձին է փորձում նպաստել կարգավորմանը: ՌԴ դիրքորոշումը բացատրվում է այն բանով, որ Անդրկովկասը գրեթե մշտապես դիտարկվել է որպես իր անմիջական ազդեցության եւ անվտանգության գոտի, սահմանամերձ տարածաշրջան: Սակայն ՌԴ-ի հետ նորաթուխ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող Ադրբեջանը հետեւողականորեն անտեսում է հրադադարը չխախտելու մասին հյուսիսից պարբերաբար հնչող կոչը, ինչը Հայաստանին ստիպում է  գործադրել իր անվտանգային համակարգի ողջ գործիքակազմը:

Բնական էր, որ Մոսկվան պետք է շատ արագ արձագանքեր տարածաշրջան ԵՄ առաքելություն ուղարկելու մասին որոշմանը՝ ՌԴ ԱԳՆ խոսնակի շուրթերով հայտնելով, որ դա դիտարկում է որպես Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման մեջ խցկվելու փորձ։ Պատմական ակնարկով ներկայացնելով, որ ԵՄ  նման առաքելություններն արդյունքի չեն հասել Ուկրաինայում, Մարիա Զախարովան ասել է. «Մենք ելնում ենք նրանից, որ Երեւանի եւ Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության եւ երկարատեւ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է։ Մենք այս հարցի շուրջ կանոնավոր կապեր ենք պահպանում մեր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ, ակնկալում ենք օգտվել Աստանայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում կայանալիք միջոցառումից»։

Ուկրաինական ճգնաժամի եւ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի կարգավորման գործընթացների միջեւ ՌԴ ԱԳՆ խոսնակի տարած զուգահեռները լուրջ մտորելու տեղիք են տալիս: Մյուս կողմից էլ վերջինիս՝ խնդրին ծավալուն անդրադարձի մեջ չկա որեւէ ակնարկ տարածաշրջանում իրավիճակը սրող Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Վերջին հաշվով, Բաքվի սեպտեմբերյան ագրեսիան եւ դրան հաջորդող պարբերական սահմանային սադրանքներն են հրամայական դարձնում հրադադարի ռեժիմի պահպանման լրացուցիչ մեխանիզմների ներգրավումը: Բաքվի ագրեսիայի հետեւանքով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն աստիճանաբար հայտնվում է Արեւմուտք-ՌԴ աշխարհաքաղաքական մրցակցության օբյեկտի կարգավիճակում: Մյուս կողմից էլ՝ բացարձակ ճշմարտություն է, որ խնդրի կարգավորման կարող է հանգեցնել միայն միջնորդների համագործակցությունը: Հայ-ադրբեջանական հարաբերությունների առանձնահատկությունները փաստում են, որ միջնորդների մրցակցությունը կարող է հանգեցնել անցանկալի զարգացումների, ինչը աղետալի հետեւանք կունենա տարածաշրջանի բոլոր երկրների համար: Հետեւաբար, այսօր առաջնային խնդիր է Հարավային Կովկասում Արեւմուտք-ՌԴ հակադրության բոլոր հնարավոր նախադրյալների բացառումը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31