ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն մտահոգություն է հայտնել ռազմագերիների խոշտանգումների մասին նոր հաղորդումների կապակցությամբ:
«Խորապես անհանգստացած ենք սեպտեմբերի 12-14-ի մարտերի ընթացքում ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին նոր հաղորդումներով: Ամբողջական և անաչառ հետաքննությամբ պետք է պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին։ Հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը նշանակալից էր և դրական առաջընթաց»,- ասվում է բյուրոյի թուիթերյան գրառման մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Deeply disturbed by new reports of violence against POWs during Sept 12-14 fighting. Full and impartial investigation must hold those responsible to account. Oct 4 return by Baku of 17 Armenian POWs was significant and a positive step forward.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) October 12, 2022