Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չենք կարող մատների արանքով նայել, օդի աղտոտվածությունը լուրջ էկոլոգիական և առողջապահական սպառնալիք է, անհրաժեշտ են համալիր միջոցառումներ». «Փաստ»

Հոկտեմբեր 13,2022 10:35

Վերջին շրջանում շատ է խոսվում օդի աղտոտվածության մասին, անգամ համապատասխան գերատեսչությունները նշել էին, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորման: Քաղաքացիները ևս վերջին շրջանում դժգոհում են փոշուց, այս հարցում վիճակի վատթարացումը յուրաքանչյուրի դեպքում նկատելի է հենց իր տան օրինակով: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի հետ քննարկել ենք օդի աղտոտվածությանն առնչվող հարցեր, արդյո՞ք մեծ ծավալի հասնող շինարարությունը և կանաչ տարածքների նվազումը նպաստում է փոշու ավելացմանը:

«Օդի աղտոտվածությունը հատկապես զգալի է նաև այն պատճառով, որ Երևանը կորցրել է իր թոքերը. Երևանի պատմական հիմնական կանաչ տարածքները, որոնք ներառում էին Նորքի անտառը, Դալմայի այգիները, «Հաղթանակ» զբոսայգու պուրակները և հարակից Բանջարանոցային շրջանը, այլևս չկան:

Հետաքրքրվում ենք՝ իսկ եթե քննարկելու լինենք մայրաքաղաքում և մարզերում առկա իրավիճակը, այս առումով որտե՞ղ են խնդիրներն ավելի շատ: «Այս ամռանը դատախազությունը հանդես եկավ հաղորդմամբ՝ նշելով, որ Երևանում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարվա ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում: Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում: Պետք է նշեմ, որ, բացի այս քաղաքներից, մթնոլորտային օդն աղտոտված է հատկապես այն վայրերում, որտեղ խոշոր բաց հանքեր կան կամ քարի մշակման արտադրամասեր: Օրինակ՝ Քաջարան քաղաքը շնչում է մոլիբդենի փոշին: Գուգարքից ահազանգ ունենք, որ քարաղացման և խճի արտադրամասից փոշու արտանետումներն ու աղմուկը խաթարել են իրենց բնականոն կյանքը»,-նշում է մեր զրուցակիցը:

Այդ դեպքում ի՞նչ անել: «Պետք է գործարաններն ունենան ֆիլտրեր կամ փոշեկլանիչ սարքեր ծխնելույզների վրա, հանքերի տարածքները, շինհրապարակները պետք է պարբերաբար ջրվեն, կանաչ տարածքները պետք է ավելացվեն, ծառերի խորը էտին պետք է վերջ տրվի, վերահսկողությունը պետք է ուժեղացվի, տուգանքները խստացվեն, իրազեկման աշխատանքներ է պետք տանել, որպեսզի մարդիկ չոր տերևները, խոտերը չայրեն: Մթնոլորտային օդի աղտոտվածությունը վնասում է մեր առողջությանը, բուսական և կենդանական աշխարհին, չենք կարող այս խնդրին մատների արանքով նայել, սա լուրջ էկոլոգիական և առողջապահական սպառնալիք է, անհրաժեշտ են համակարգված, համալիր միջոցառումներ խնդրի կարգավորման համար»,-եզրափակում է Վիկտորյա Բուռնազյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31