Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ՝ որպես կովկասյան տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու ջանքերի մի մաս։ Նման հայտարարություն Մակրոնն արել է «Ֆրանս 2» հեռուստաալիքի հետ զրույցում:
«Այն, ինչ կատարվում է սահմանին վերջին երկու տարիներին… 5000 ռուս զինվոր (Արցախում 2020 թվականին, պայմանավորվածության համաձայն, տեղակայվել է շուրջ 2 հազար ռուս խաղաղապահ. խմբ) իբր այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանը, (բայց) ռուսներն օգտագործում են այս հակամարտությունը, որի արմատները գալիս են դարերի խորքից, և խաղում են Ադրբեջանի խաղը՝ Թուրքիայի մեղսակցությամբ, և վերադարձել են թուլացնելու Հայաստանը, երկիր, որի հետ ժամանակին մոտ էին»,- ասել է Մակրոնը։ -Տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում. դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ