Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը միգուցե մի օր ավելի հստակ ասի՝ եթե ինքն ի վիճակի էր պատերազմի կեսից հաջողություններ ապահովել, ապա ինչո՞ւ Փաշինյանը չի տվել իր համաձայնությունը․ «168 ժամ»

Հոկտեմբեր 13,2022 09:00

Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ասել է, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ողջ պատասխանատվությունն իր վրա դնել:

Սամվել Բաբայանը, միգուցե, մի օր ավելի հստակ ասի՝ եթե ինքն ի վիճակի էր պատերազմի կեսից հաջողություններ ապահովել ռազմադաշտում, ապա ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի տվել իր համաձայնությունը՝ չի՞ վստահել իրեն, թե՞ չի հավատացել, որ հնարավոր է հաջողություն ապահովել:

Երկրորդ՝ ինչո՞ւ Սամվել Բաբայանը մեղադրական հիմնական սլաքը չի ուղղում պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար և իր առաջարկը մերժած Նիկոլ Փաշինյանին, այլ միայն զինվորականությանն է թիրախավորում, որոնք, իհարկե, սխալներ թույլ տվել են, և ոչ ոք դա չի հերքում:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31