Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա Հայաստանն է, եւ վերջ»

Հոկտեմբեր 13,2022 14:00

Գյումրեցի հրապարակագիր, ազատամարտիկ Արա Նախշքարյանի ֆեյսբուքյան էջն արգելափակված է արդեն մեկ ամիս: Տպագրում ենք այս օրերին նրա մտորումներից:

Երեկ ասում էիք, որ Արցախից հոգնել եք ու Արցախի պատճառով է, որ այսքան վատ է Հայաստանի վիճակը։ Այսօր չկա այն մտահոգությունները այդ առիթով, հիմա ի՞նչն է ձեզ խանգարում մտահոգվելու համար ձեր սեփական Հայրենիքի համար։ Ուզում եմ հասկանալ. արդյոք պարտադի՞ր է, որ թշնամու փամփուշտը ծակի պատուհանիդ ապակին, որպեսզի այդ պահին նոր հասկանաս վտանգի կարեւորության չափը։

Երեկ մեկի հետ զրույցի ժամանակ «հիմա կասես, որ «մարդամեկն» է մեղավո՞ր» հարցին, պատասխանեցի. «Ոչ, «մարդամեկը» մեղավոր չէ, հորս արեւ, մեղավոր չէ, մեղավոր է իրեն ընտրողը, ես դրանց …»: Էս մարդը շշմած նայեց դեմքիս ու լլկվեց, որովհետեւ ինքն էլ էր այդ «փաղանգի» մեջ։

Իրականում, մեղավոր ենք մենք, բոլորս, սկսած ինձանից։ Սրանք ամեն ինչ արեցին ու շարունակում են անել ի շահ եւ ոչինչ՝ ի նպաստ, իսկ ես, բավարարվում եմ միայն խոսելով ու գրելով…

Դոստոեւսկին մի գեղեցիկ միտք է արտահայտել. «Սրտի եւ գլխի պայքարում հաղթում է ստամոքսը»։ Ապրեք, վայելեք կյանքը, այն մեկ անգամ է միայն տրվում։ Ինչ Հայրենիք, ինչ ազգ… Երեք շաբաթ է, ինչ տեսնում ու լսում էինք, թե՝ թշնամին զինտեխնիկա եւ զորք է կուտակում սահմանին եւ զորավարժանքներ է անում։ Ի պատասխան այդ ամենին, մենք՝ մայրաքաղաքի սրտում ԼԳԲՏ համայնքի հարցերով զբաղվող գրասենյակի կարմիր ժապավենն էինք կտրում։

Չկա, այլեւս չեմ տեսնում 90-ականների այն կրակոտ աչքերով տղաներին, որոնց վրա հենվում էր մի ամբողջ ազգ։ Դրա հակառակը՝ փողոցները վխտում են. կարճ գուլպաներով, կիպ տաբատներով, ծակ ականջներով, պոչիկ արած մազերով ու ներկած աչքերով տղաները։ Իսկ որոշակի քանակությամբ մնացած ազգայնականները կամ բանտերում են, կամ նահատակվում են Հայրենիքի սահմաններին ու այդպիսով ՀԱՅՐԵՆԻՔԸ ԹՈՂՆՈՒՄ ՍՐԲԱՊԻՂԾՆԵՐԻՆ, որոնց կառավարելն ավելի է հեշտանում, որովհետեւ այդ տեսակին հետաքրքիր չէ նեղ ազգայինը, այլ՝ լայն աշխարհատարածումը։

Ինչեւէ, սիրտս պայթում է, հոգիս՝ ցավում…

Արդեն երկու շաբաթ է, ինչ գրեթե ամեն օր Հայաստանը հերքում է թշնամու հայտարարություններն այն մասին, թե՝ հայկական դիրքերից գնդակոծվում է իրենց դիրքերն ու պարբերաբար կրակոցներ են հնչում ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ կողմից:
Սա հասկանալի հաղորդագրություններ են առ այն, որ թշնամին պատրաստվում է պատերազմի՝ թեկուզ կարճ, արագ, բայց պատերազմի: Ու որպեսզի արդարացնի իր գործողությունները, դրա համար է, որ անընդհատ միջազգային հանրությանը շփոթության մեջ պահելու համար հայտարարում, իբրեւ թե ՀՀ կամ ԱՀ սահմաններից պարբերաբար խախտվող լարվածության մասին: Մի անգամ ասացի, որ երանի այդպես լիներ եւ ոչ թե մենք անընդհատ փորձեինք հերքելով զբաղվել:

ԵԹԵ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, ՈՒՐԵՄՆ՝ ԱՌԱՋԻՆԸ ԴՈՒ ՍԿՍԻՐ
Հիմա թշնամին ամեն ինչ անում է, որ գայլի կարգավիճակով մարդուն վախեցնի ու կորզի այն, ինչը ծրագրել է: Ռուսն ասում է. «սա հիմարին էլ է հայտնի»:

Ամբողջ ԱԶ-ում համար մեկ է: Արգելել են մինչեւ 50 տարեկաններին երկրից հեռանալու: Սահմանին, ասում են մոտեցրել են զինտեխնիկա, իբրեւ թե զորավարժությունների անվան տակ: Ինչպես եղավ 20-ի սեպտեմբերին:

Թշնամու հաղորդագրությունները չի՞ կարդացվում, չի՞ լսվում մեր իշխանների մոտ, չեմ հասկանում կամ՝ չեմ ուզում հասկանալ:
451 թվականի սկզբներին, Աստված վերեւից նայում է, որ պարսկական բանակը զինվորական պարապմունքների մեջ է, ձուլում են զենքեր, սրում են թրեր, վարժում ձիերին…Նայում է Հայաստանի կողմը: Հայերը՝ ուրախ, անհոգ, ժպտերես, քեֆերի ու հարսանիքների մեջ, պար էին բռնում ու ծափ զարկում: Հարբում, երգում, ծիծաղում… տխրում է Աստված, գլուխը տարուբերելով ասում է.
-Էս ոչխարներն էլի հույսներն իմ վրա են դրել…

«Առավոտ» օրաթերթ
12.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31