Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան. Դատարանի որոշմամբ փաստվեց, որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվեր համաներմամբ

Հոկտեմբեր 12,2022 23:40

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, «Ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ, դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով  08.09.2006թ. դատապարտվեցի 4 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները ևս բնականաբար ինձ՝ Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագրիս չեզոքացնելու հանցավոր որոշման հնազանդ դակիչների դերում էին: Անազատության մեջ երկիրը լքելու, խմբագրությունը, թերթը փակելու առաջարկի դիմաց ազատ արձակվելու մի քանի առաջարկ եմ ստացել ԱԱԾ պաշտոնյաների կողմից։ Չեմ համաձայնել։

Արդյունքում կրեցի 3 տարի 6 ամիս ապօրինի ազատազրկումը:

Ազատազրկման վերջում՝ 2009թ․ օգոստոս ամսին առողջական ծանր խնդիրներ ձեռք բերեցի՝ գլխուղեղի նորագոյացության պատճառով օրըստօրե կորցնում էի տեսողությունս։ Սկսեցի անվարժ խոսել։

Արտերկրում գլխի վիրահատությունը, ճառագայթային բուժումն անհետաձգելի անհրաժեշտություն էր։

Անցյալ տարի, 2006թ․ ապօրինի դատական ակտը բողոքարկեցի Վճռաբեկ դատարան, որն ընդունեց վարույթ և գործի քննությունը ուղարկեց Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Այսօր արդեն դատարանի որոշմամբ փաստվեց, որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվեր 2004 թվականի մարտի 1-ին ընդունված ՀՀ օրենքի կիրառմամբ և հետևաբար  ես չէի կարող ազատազրկվել:

Դատական ակտով փաստվեց, որ 3 տարի 6 ամիս ժամկետով ապօրինի եմ ազատազրկված եղել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Մեկ բան հասկացա:

    Չի ասում դատավճիռը անօրինական է, ասում է պետք է ներեին: Այսինքն ընդունում է, որ բանակից խուսափել է կեղծ տեղեկանքով: Բանակից խուսափածը հանուն հանրապետության լավ բան կանի?????????????? Չի անի: Մեկ անգամ խուսափածը մշտապես է խուսափելու:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31