Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա էլ հոգեւոր տարածքների հերթն է». Լիլիթ Գալստյան

Հոկտեմբեր 12,2022 23:23

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարությունից բոթերի և դավադրությունների պակաս չկա։

նիկոլաբարո, թիկունքից հարվածելով և փաստի առաջ կանգնեցնելով, կառավարությունը շարունակում է տարածքներ տալ։ Այս անգամ՝ հոգևոր տարածքներ։ Ոչինչ պատահական չէ․ ազգին մինչև վերջ  սննկացնելու և ամբոխացնելու համար հարկավոր է հարվածել նրա ինքնության հենարաններին․ բանակը, կրթությունն ու մշակույթը այդ շարքում կարևորագույններն  են։

Հոգևոր Հայաստանի նկատմամբ ծրագրային արշավանքը սկսվել է չորս տարի առաջ․ կազմաքանդել և ապաոգեղենացնել Հայաստանը․ ունենալ երջանիկ սպառողների համակեցագոյակցություն՝  պարտության և ստորացված արժանապատվության հետ հաշտ ․․․

Ի դեպ, ցավոք, նրանց դեռ հաջողվում է․ ապացույցն այսօր ՊՆ-ի մոտ իր գերի ընկած որդու մեղքը Սերժի ու Քոչարյանի վրա գցող ծնողն է։  Իսկ մանկուրտները շատ են, խոստովանենք՝ ցավոք շատ են․․․

Բրյուսովն այսօր ոտքի էր կանգնել՝  պաշտպանվելու Ֆիզկուլտ ինստիտուտի հետ միավորվելու տխմար և քանդիչ հեռանկարից։

Իհարկե, չարացած չեմ այն դասախոսներից և ուսանողներից, որոնք «քաղաքականությամբ չէին զբաղվում»,  հրապարակ չէին գալիս կամ՝ շառից ու փորձանքից հեռու,  նիկոլի դեմ նամակներ չէին ստորագրում, բայց դասամիջոցներին կանգնեցնում էին ու դրանից ազատվելու խրոխտ խորհուրդներ տալիս․․․ Նրանք «չզբաղվել քաղաքականությամբ», բայց քաղաքականությունը «զբաղվել նրանցով»․․․

Իսկ ես իմ պարտքն ու համոզումն եմ կատարում։ Այսօր նամակ եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Դումանյանին՝ պահանջելով պատասխանել հետևյալ հարցերին։

ա/ Որքանո՞վ է հավաստի Վ. Բրյուսովի անվ․ պետական համալսարանի միավորման կամ օպտիմալացման կառավարության նախագիծը։

բ/Եթե՝ այո, ապա խնդրում եմ փոխանցել, թե ի՞նչ ընթացակարգով է քննվել և  ընդունվել տվյալ որոշումը։

գ/ Ինչո՞ւ է նման գործընթացն իրականացվում գաղտնիության պայմաններում՝ առանց շահառուների/ավելի քան 4000 ուսանողներ, ուսանողադասախոսական կազմ/ հետ բաց և թափանցիկ քննարկման։

դ/Խնդրում եմ փոխանցել նաև, այն հիմնավորումները, ուսումնասիրությունները, աշխատաշուկայի վերլուծությունը, պետության կարիքների հաշվառումն ու  կրթական և կառավարչական նպատակադրումները, որոնք ընկած են սույն ծրագրի հիմքում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31