Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությույանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման վերաբերյալ «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ քննարկվել է ստեղծված իրավիճակը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ Արցախի պատվիրակությունը ևս չի մասնակցել հանդիպմանը, Լ. Ավանեսյանը, տեղեկացրեց, որ Երևանում գտնվող ԱՀ պատվիրակության անդամները նախապես հայտարարված օրակարգի շրջանակներում առաջիկայում ՀՀ քաղաքական պատասխանատուների հետ կշարունակեն հանդիպումները։
«Արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի պատշաճ տեղեկատվություն»,-հավելեց նա։