Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան. Լավրով

Հոկտեմբեր 12,2022 21:40

ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, բայց դրա համար պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց ՀԱՊԿ արտահերթ նիստ գումարել, այն կայացավ, որոշում կայացվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի հրամանատարին: Նրանք գնացին այնտեղ, բերեցին իրենց առաջարկները, արդեն մեկ ամսից ավելի է` դրանք մեր ձեռքում են: Դրանց էությունն այն է, որ Հայաստան` Ադրբեջանի հետ սահման ուղարկվի ՀԱՊԿ դիտորդների մոնիթորինգային առաքելություն»,- ասել է Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ միակ բանը, որ պետք է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահողի կողմից:

«Այն հիմա Հայաստանի Հանրապետությունն է, ուստի երբ ժամանակ լինի, մենք պատրաստ կլինենք հավանություն տալ նման առաքելությանը, և այն կանցնի իր աշխատանքների կատարմանը»,- ասել է նա:

Իր հերթին Միրզոյանն ասել է, որ Հայաստանը սպասում է դիտորդների,բայց նման հանդիպում դեռ չի համաձայնեցվել:

Լավրովն իր հերթին հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի անցկացնել նման նիստ առցանց ռեժիմով:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31