Այսօր Ալավերդի միավորված համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Որի ժամանակ ընտրված ավագանին պետք է քվեարկության միջոցով ընտրեր համայնքի ղեկավար:
Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 13 անդամները բոյկոտել էին նիստն ու չէին ներկայացել: Սակայն առանց նրանց նիստը կայացավ եւ բաց քվեարկությամբ համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը:
Aravot.am-փորձեց պարզաբանում ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, թե ո՞րն է նիստին չմասնակցելու պատճառը. «Այդ մասին այս պահին չեմ ուզում մեկնաբանություն տալ: Բայց հաջորդ նիստերին միանշանակ մասնակցելու ենք»,-ասաց կուսակցության ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանն ու նշեց, որ այլ հարցերի չի ցանկանում պատասխանել:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ