Ռուսաստանը կառաջարկի Հայաստանին ու Ադրբեջանին եռակողմ գագաթնաժողով անցկացնել, առաջիկայում նախատեսվում է հստակեցնել դրա ժամկետները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը:
«Մենք կառաջարկենք անցկացնել հերթական գագաթնաժողովը եռակողմ ձևաչափով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, և հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներում կկարողանանք համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները»,- ասել է նա:
Ուշակովը նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը:
«Մենք, իհարկե, տեսնում ենք, որ այդ աշխատանքում ցանկանում են ներդրվել արտատարածաշրջանային խաղացողներ, մասնավորապես ԵՄ-ը և ԱՄՆ-ը: Բայց նրանք, գլխավորապես օգտագործում են մեր մշակումները, և իհարկե, մեր հիմնարար պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020թ. և 2021թ. մեր ակտիվ մասնակցությամբ»,- ասել է Ուշակովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ