Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք աղետալի ներկայից ու վտանգված ապագայից խոսեք, ու երբեք մտքներովդ չանցնի համեմատել կամ կապել այն նախկինի հետ…». Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 12,2022 19:07

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարբերաբար ինչ-որ մարդիկ են հայտնվում հանրային դաշտում, ինչ-որ օդից վերցված թեմաներ են հիշում, ինչ-որ ենթադրություններ են անում և ձեռքի հետ էլ չեն մոռանում պատվերը կատարել: Իսկ պատվերը՝ նիկոլիզմի ոճով Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի վրա այսօրվա մեղքերը բարդելն է:

Տղե՛րք և աղջկե՛րք: Սթափվեք վերջապես և շուրջներդ նայեք: Պետություն ու Հայրենիք ենք կորցնում, որը ժառանգել ենք պապերից ու հայրերից և որի միջազգային հեղինակության, պաշտպանունակության, տնտեսության, անվտանգության համար նախորդ իշխանություններն արել են ամեն ինչ, ինչ-որ հնարավոր է եղել տվյալ ժամանակահատվածներում: Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում, յուրաքանչյուր հայ մարդ, նույնիսկ դժգոհելով օրվա իշխանություններից, իրեն թույլ էր տալիս անվտանգ ու ապահով մտածել իր ապագայի մասին:

Ո՞վ է այսօր զոհերի ու ավերումների երկիր դարձած Հայաստանում խոսում ապագայից, երբ օրվա խնդիրը դարձել է երկիր ներխուժած և անընդհատ սպառնացող պատերազմից խուսափելը:

Դուք աղետալի ներկայից ու վտանգված ապագայից խոսեք, ու երբեք մտքներովդ չանցնի համեմատել կամ կապել այն նախկինի հետ (ժամանակի բոլոր թերություններով հանդերձ):

Ուշքի եկեք, քանի դեռ անվերադարձ չեք դարձել նիկոլիզմի ամբողջական զոհերը:

Խելքի՛ աշեցեք»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31