Արդեն շուրջ մեկ ամիս Հայաստանում են «Երևակայական բնապատկերներ» (Imagined Landscapes) նախագծի հեղինակներ բրիտանական թագավորական ընտանիքի անդամ, երիտասարդ խեցեգործ նկարիչ Սեմ Չատտոն և հայազգի նկարիչ Էլեանոր Էսքերջյանը։
Նրանք եղել են Հայաստանի տարբեր վայրերում, ծանոթացել հայկական պատմամշակութային ժառանգությանը և բացառիկ ճարտարապետական կոթողներին։
Նախագիծն իրականացվում է «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Նկարիչների շուրջ մեկ ամիս տևած աշխատանքն ամփոփվել է ցուցադրությամբ. «Նախագծի միջոցով մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչպիսին են հայերը, ինչպիսին է այս հիասքանչ երկիրը։ Լիահույս ենք, որ կկարողանանք Մեծ Բրիտանիայում, որտեղ նույնպես նմանօրինակ ցուցահանդես կբացվի, ավելի ճանաչելի դարձնել Հայաստանն ու հայերին, այս հիասքանչ երկիրն իր հարուստ պատմությամբ»,-նշել են նրանք։
Կարդացեք նաև
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ