Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի հայկական և հունական լոբբին համախմբվել է թուրք թեկնածուի դեմ

Հոկտեմբեր 12,2022 16:58

Ermenihaber. ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայանալիք միջանկյալ ընտրություններին Փենսիլվանիա նահանգում հանրապետականներն առաջադրել են թուրք թեկնածու Մեհմեթ Օզին։ Վերջինս վայելում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձնական աջակցությունը։ Բայց քանի որ Օզն ունի Թուրքիայի քաղաքացիություն, այդ հանգամանքը նախընտրական շրջանում դարձել թեժ քննարկումների և քննադատությունների պատճառ։

Կուսակիցների մի մասը կողմնակից է, որ Օզը հրաժարվի իր թուրքական քաղաքացիությունից։ Ի պատասխան՝ Օզը նշել է, որ ընտրվելու դեպքում կհրաժարվի։

Ընտրությունների մոտենալուն զուգահեռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պարզաբանումներ ու հայտարարություններ չանելու համար ևս Մեհմեթ Օզի վրա օրեցօր ավելանում են ներկուսակցական ճնշումները։

Ինչպես հայտնում են թուրքական լրատվականները, ազգությամբ հրեա Շմուլեյ Բոտիչը, որն ԱՄՆ-ում առավելապես հայտնի է որպես «ամերիկացի ռաբբի», բողոքի քայլերթ է ծրագրել Մեհմեթ Օզի դեմ։ Բոտիչին միացել են նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական լոբբիստական ուժերը։ Հայտնի է, որ քայլերթն իրականացվելու է Օզի նախընտրական շտաբի մոտ։ Քայլերթին մասնակցելու են նաև «Ամերիկայի հայ ազգային կոմիտեն» և «Հունա-ամերիկյան ղեկավարության խորհուրդը»։

Նշվում է, որ Օզի թեկնածության դեմ ուղղված բողոքի ակցիաներ նախկինում ևս կազմակերպվել էին ամերիկաբնակ հայերի և հույների կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31