Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով ամրագրել բուհում «Ղարաբաղյան հակամարտություն» առարկայի ուսուցանումը. Արցախի ԱԺ նախագահին հանրագիր է ներկայացվել

Հոկտեմբեր 12,2022 16:54

Ք․գ․թ․, դոցենտ Հրայր Փաշայանը ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին հանրագիր է ներկայացրել։

Հանրագրով ակնկալվում է Ազգային ժողովի նախագահի՝ որպես օրենսդիր մարմնի ղեկավարի հնարավորությունների օգտագործումը օրենքի ուժով ամրագրելու ԲՈՒՀ-ի քաղաքագիտության, իրավագիտության, պատմության, լրագրության, կովկասագիտության մասնագիտությունների ուսանողներին «Ղարաբաղյան հակամարտություն» առարկայի ուսուցանումը։

Ստորև ներկայացվում է հանրագրի ամբողջական բովանդակությունը․

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Չեմ ճանաչում ք.գ. դոցենտ հեղինակին, բայց մի քանի նկատառում ունեմ իր տեքստի վերաբերյալ.
    – հակամարտության հայկական անվանումը “ադրբեջանա-ղարաբաղյան” է, ինչը ենթադրում է, որ ագրեսորը ադրբեջանն է
    – հակամարտությունը դասավանդելու համար պիտի փաստեր և գնահատականներ ներկայացվեն ռազմա-քաղաքական առաջնորդների, ինչպես նաև՝ արկածախնդիրների, ինչպես նաև՝ տարատեսակ ագենտների գործունեության վերաբերյալ, եթե առարկայի ուսուցումը իսկապես գիտության, այլ ոչ թէ պսևդոպատրիոտիկ կենացների հետ է առնչվելու
    – վերոնշյալ տեքստում տեղ է գտել “ողջ աշխարհի առաջադեմ հանրություն” ձևակերպումը, ինչը միայն ժպիտ և հարցեր է առաջացնում (որ՞ն է այդ հանրությունը, առաջադիմության չափանիշները որոնք են և արդյոք Իրաքը, Լիբիան, Սիրիան, Հարավսլավիան ավերած համաշխարհային ակտորները նույնպես առաջադեմ են, թե ոչ)
    -ինչ՞ մասնագետ է դասավանդելու վերոնշյալ առարկան և ի՞նչ գիտական նյութերով (սա միայն պատմություն չէ, այստեղ պետք են գալու շատ смежные առարկաներ)
    – տեքստոյմ տեղ գտած “ռազմական պարտություն” ձևակերպումն արդեն իսկ գիտականորեն կեղծ է, որովհետև պիտի հստակ պատմական, ռազմական, քաղաքական, արխիվային փաստեր դրվեն և ապացուցվի, որ հենց պարտություն է եղել, այլ ոչ թե կանխամտածված դավաճանություն (նույնը վերաբերում է “դիվանագիտական պարտություն” ձևակերպմանը)՝ հեղինակն առանց փաստերի կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում (էսպե՞ս պիտի դասավանդեք)
    – “դեսպաններ”-ը գրվում է երկու “ն” տառով
    -“ընթացքում”-ից հետո ստորակետ է բաց թողնված
    – “սոցցանցերի միջոցով կներկայացնեն հիմնախնդրի իրական կերպարը” ձևակերպումը ապացուցում է, որ կարելի է արցախցիների հաջողությունը համարել այն, որ հեղինակը դեռևս չի դասավանդում վերոնշյալ առարկան։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31