Լրահոս
Օրվա լրահոսը

My Team հավելվածը Հայաստանում առաջինն է ներբեռնումների թվով

Հոկտեմբեր 12,2022 16:36

12 հոկտեմբերի, 2022 թ, Երևան Team Telecom Armenia-ի My Team հավելվածը App Store-ի և Play Store-ի անվճար հավելվածների շարքում ներբեռնումների թվով առաջինն է Հայաստանում ըստ Similarweb վերլուծական կայքի տվյալների։ Վերջին մեկ շաբաթում հավելվածի օրական ներբեռնումների քանակն ավելացել է 3-ից 4 անգամ։

My Team hավելվածի միջոցով Team-ի բաժանորդները մեկ հպումով կարողանում են ստուգել հաշվեկշռի և փաթեթների մնացորդները, փոփոխել սակագնային փաթեթները, ակտիվացնել ավտոմատ վճարումներ, ինչպես նաև ծանոթանալ Team-ի ամենավերջին նորություններին ու ակցիաներին և կատարել առցանց գնումներ eShop օնլայն խանութից՝ առանց տնից դուրս գալու։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Team Telecom Armenia-ն հայտարարել էր My Team հավելվածի միջոցով անցկացվող Շեյք խաղարկության նոր պայմանների մասին, ըստ որի այս տարի բոլորը՝ անկախ կապի օպերատորից կարող են շեյքել։ Այս ընթացքում խաղարկության մասնակիցները ստացել են 231000 գիգաբայթ ինտերնետ, օնլայն կինոթատրոնից ու այլ հավելվածներից օգտվելու 20000 պրոմոկոդեր և ավելի քան 200 ֆիզիկական նվերներ։

Շեյքի մասնակիցներն ունեն Iphone 13 Pro ու Samsung Galaxy A13 սմարթֆոններ, էլեկտրական ինքնագնացներ, ականջակալներ և Volkswagen ID.4 էլեկտրական մեքենա շահելու հնարավորություն։

Խաղարկությունը տևելու է մինչև դեկտեմբերի 31-ը։ Մասնակցելու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, այնուհետև օրը մեկ անգամ թափահարել՝ շեյքել հեռախոսը մինչև 5 վայրկյան։

Խաղարկության մանրամասներին ծանոթացե՛ք այստեղ։

 

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31