ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր խորհրդարանում հանդիպեցի Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:
Քննարկեցինք մեր գերիներին, անհետ կորածներին, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին առնչվող կենսական հարցեր:
Իմ գործընկերներ պարոն Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ անցկացրինք բավականին կարևոր հանդիպում և արդյունավետ քննարկում:
Կարդացեք նաև