Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, հայկական կողմը ժամանակ է խնդրել դրանց ծանոթանալու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա հավելել է, որ «ընդլայնված տարրերը» լրացնում են արդեն ներկայացված հինգ սկզբունքները, որոնք պետք է հիմք հանդիսանան Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացով, մասնավորապես, խաղաղության պայմանագրի կնքմամբ, հաղորդակցությունների բացմամբ և հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատմամբ: «Այս հարցերը հանդիպումների ընթացքում պարբերաբար բարձրացվում են, և Ադրբեջանը ներկայացնում է իր դիրքորոշումը»,- ասել է նա:
Բայրամովը նաև ասել է, որ հոկտեմբերին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովի երրորդ հանդիպումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ