Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր չեն եղել. մսամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Հոկտեմբեր 12,2022 15:40

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է  անհատ ձեռնարկատեր Դուստրիկ Ղազարյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը։

Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել  «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

  • մսամթերքի արտադրամասը ապահովված չի եղել պատշաճ հիգիենիկ պայմաններով և ենթակա է եղել վերանորոգման,
  • արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել բարվոք վիճակում, սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր չեն եղել,
  • աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31