Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը հորդորում է երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց զերծ մնալ

Հոկտեմբեր 12,2022 15:32

Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարների ակտիվացումը՝ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց, չօգտվել Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքեջի (www.cba.am) «Ֆինանսական համակարգ և վերահսկողություն» բաժնի «Ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում: Կենտրոնական բանկի պաշտոնական կայքեջի «Զգուշացումներ» բաժնում կարող եք ծանոթանալ նաև ԿԲ կողմից վերջին հայտարարություններին ֆինանսական ոլորտում զերծարարությունների վերաբերյալ հետևյալ հղումով՝ cba.am/am/SitePages/warnings:

Հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր կողմից ստացվող ահազանգերը շատ կարևոր են մեզ համար՝ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից: Քանի որ զեղծարարությունների գովազդները տարբեր սոցիալական ցանցերում հաճախ թիրախավորված են և տեսանելի են միայն առանձին մարդկանց, խնդրում ենք նման գովազդների հանդիպելիս դրանց հղումներն ուղարկել մեզ, որպեսզի դիմենք իրավապահ մարմիններին և ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները:

Թեմայի վերաբերյալ օգտակար հղումներ կարող եք գտնել ՀՀ կենտրոնական բանկի «ֆինանսական իրազեկվածության բարձրացման» նպատակով գործող «Ֆինանսներ բոլորի համար» կայքից հետևյալ հղումով՝ Acfinance.am/news

ՀՀ կենտրոնական բանկ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31