Հոկտեմբերի 11-ին ճանաչողական այցով Վայոց ձորի մարզում էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության, գյուղատնտեսության, գինեգործության, զբոսաշրջության ոլորտներին և համագործակցության գլխավոր ուղղություններին վերաբերող հարցեր:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Նիկո Սխերմերսին՝ Վայոց ձորի մարզ այցի և համագործակցության պատրաստակամության համար։
Վայոց ձորի մարզպետարան