Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ պաշտպանյալը պատճառ չի ունեցել կատարելու իրեն վերագրվող արարքը»․ Սուրեն Մանուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով

Հոկտեմբեր 12,2022 13:47

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, բավարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Օգոստոսի 14-ից՝ դատարանի որոշմամբ Սուրեն Մանուկյանը գտնվում է կալանքի տակ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգում կազմակերպելու կասկածանքով։

Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ չկա գոնե մեկ հիմնավոր փաստաթուղթ, որը մատնանշում է Սուրեն Մանուկյանի մեղքը։

«Իմ պաշտպանյալը պատճառ չի ունեցել կատարելու իրեն վերագրվող արարքը։ Ավելին՝ տուժող կողմի հետ Սուրեն Մանուկյանը որևէ կապ կամ առնչություն չի ունեցել։ Թեպետ դատարանում ներկայացվել էին մեծածավալ նյութեր՝ կապված նրա մեղադրանքի հետ, սակայն չկա գոնե մեկ հիմնավոր փաստաթուղթ, որը մատնանշում է Սուրեն Մանուկյանի մեղքը»,- նշեց փաստաբանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31