Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքի նպատակն է Նիկոլի ձեռքերով ռուսներին հանել տարածաշրջանից. Շարմազանով

Հոկտեմբեր 12,2022 12:21

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

ԵՄ ու Արեւմուտքի առաքելության վրա հույս դնողներ, Արեւմուտքը ճար ունենա՝ ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը կազատի թուրքերից։

1974-ից Կիպրոսի մի մասը օկուպացրել են թուրքերը, իսկ ԵՄ-ն ու Արեւմուտքը բան էլ չեն կարողանում անել։

Էնպես որ, իզուր հույսեր մի փայփայեք։

Սա մեծ բլեֆ է։

Հ.Գ. Ուղիղ 2 տարի առաջ պատերազմի թեժ պահին հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին։

Ասաց ՝վիճակը վատ է։

Ասացի ՝ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը։

Ասաց՝ ԱՄՆ-ն խառն է ընտրություններով, Ֆրանսիայի ազդեցությունը Թուրքիայի վրա ազդելու բավարար չէ, կարծում եմ ՝ՌԴ-ն։

Ասացի՝ դե գնա ու խնդրիր մեր դաշնակցին՝ կանգնեցնի պատերազմը։

Չարեց։

Հոկտեմբերի 19-ին էլ չլսեց Պուտինի առաջարկն ու չդադարեցրեց պատերազմը՝ տալով Հադրութը, Շուշին ու հազարավոր նոր զոհեր։

ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն ու Արեւմուտքը ոչ 2020-ին են կարողացել մեզ օգնել, ոչ էլ՝ հիմա են օգնելու։

Արեւմուտքի նպատակն է Նիկոլի ձեռքերով ռուսներին հանել տարածաշրջանից, բայց դա դյուրին գործ չէ ու երեւի երկուսն էլ՝ «թարս կապույտ» են լինելու։

Ռուսաստանի մեջքի հետեւում «խաղեր տալը» մեր պետական շահերից չի բխում։

Հասկացեք վերջապես։

Հետո գնացքը գնալու է, ուշ է լինելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31