«Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների դեպքերով հարուցված քրեական վարույթներով քննությունները վերսկսվել են: Իսկ ի՞նչն է պատճառը, որ նախաքննական մարմինը որոշել է նորից քննել տարիներ առաջ տեղի ունեցած ինքնասպանությունների գործերը: Ինչպես հայտնի է, նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է: ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։
Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։