Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Ադրբեջանն իր այս վարքով ավելորդ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հրամայականը. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 12,2022 11:03

Ներկայում Բաքուն ավելի ռիսկային գործողությունների է դիմում՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելով, թե հայկական զինուժը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում: Նախկինում այս հատվածի վերաբերյալ նման ապատեղեկատվություն տարածելուց Ադրբեջանը զերծ էր մնում: Այսօր արդեն Բաքվի՝ իրականությանը չհամապատասխանող լուրերը վերաբերում են ՀՀ Տավուշի սահմանագծին, որի երկայնքով կան բազմաթիվ հայկական սահմանամերձ բնակավայրեր, նույնը նաեւ ադրբեջանական կողմից: Եթե սահմանի հարավային եւ հարավարեւելյան հատվածի բնակավայրերում Ադրբեջանը չի բնակեցնում տեղահանված հայ բնակչության տները, ապա հյուսիս-արեւելյան հատվածում ադրբեջանական գյուղերն ամբողջությամբ բնակեցված են:

Երբ հոկտեմբերի 11-ին Ադրբեջանը հերթական անգամ խախտեց հրադադարը արեւելյան սահմանին, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Նա չմոռացավ շեշտել, որ Անկարայի՝ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները միմյանց հետ կապված են, ավելին՝ վերջինը Թուրքիայի կարմիր գիծն է: Այս գործընթացների հետ չհամատեղվող Բաքվի ագրեսիվ վարքը խոսում է այն մասին, որ վերջինս փորձում է սահմանային իրավիճակը մշտական լարվածության մեջ պահել: Այն, բնականաբար, ազդում է  բանակցային գործընթացի վրա, որը թեւակոխել է վճռորոշ փուլ:

Մյուս կողմից էլ Բաքվի նման պահվածքը բացահայտ դեմարշ է՝ ուղղված միջազգային կառույցների, հանրության եւ խոշոր միջնորդ պետությունների՝ հրադադարը պահպանելու կոչերին: Ադրբեջանն իր այս վարքով ավելորդ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հրամայականը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ջրի երես հանել ադրբեջանական քարոզչական մեքենայի ապատեղեկատվության հոսքերը եւ իրավիճակը զերծ պահել հետագա շիկացումից:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31