Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Վերին Խոտանան հատվածում տեղի ունեցած ավտովթարի պատճառով այսօր փակ էր ճանապարհը։
Չնայած ճանապարհային ոստիկանների աշխատանքին, երեք տասնյակից ավելի ավտոմեքենաներ հայտնվել էին խցանման մեջ։
Հետաքրքիր է, որ ավտովարորդները կարծես ցանկություն չունեին մեկը մյուսին զիջելու։
Կարդացեք նաև
Այս պահին չնայած ճանապարհը երթեւեկելի է, բայց մեքենաների կուտակումներ կան։
Ճանապարհաշինարարները մեզ տեղեկացրին, որ առավոտյան ժամը 6-ից էր ճանապարհը փակ։
Ավելացնենք, որ աշխատանքային այցով Սյունիքում են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նրանք ծանոթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ