Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ինքն է փաստում, որ, ըստ ԱՊՀ երկրների որոշ ղեկավարների, բանակցությունները հասել էին այնպիսի փուլի, երբ «Ղարաբաղը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 12,2022 10:16

Նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպման ընթացքում իր թիմակիցներին պատմում էր իր՝ վարչապետ ընտրվելուց ընդամենը 4 օր հետո Սոչիում՝ սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։

Ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն հորդորել են իրեն օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից լուծել ղարաբաղյան հարցը, եւ շեշտել. «Ադրբեջանի նախագահ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»։ Ըստ այս հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է փաստում, որ, ըստ ԱՊՀ երկրների որոշ ղեկավարների, բանակցությունները հասել էին այնպիսի փուլի, երբ «Ղարաբաղը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում»։ Այսպիսով, փաստենք, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31