Անցած շաբաթ խոշոր պայթյուն տեղի ունեցավ Կերչի կամրջին, որը կապում է Ռուսաստանի Կրասնոդարի մարզը այդ երկրի կողմից 2014 թվականին բռնազավթված Ղրիմի հետ: Պայթյունի պատճառները մինչեւ վերջ հայտնի չեն: Ուկրաինական կողմը պնդում է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, ռուսաստանյան ուժայինների ներքին հակասություններն են: Կրեմլը, բնականաբար, մեղադրում է «ուկրաինացի ահաբեկիչներին»: Եթե դա այդպես է, ապա առնվազն վկայում է այն մասին, որ Ռուսաստանի համապատասխան ծառայությունները վատ են պահպանում իրենց վերահսկողության տակ գտնվող այդ ռազմավարական օբյեկտը:
Ի պատասխան պայթյունի՝ Ռուսաստանը բարբարոսական հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինայի մի քանի տասնյակ քաղաքացիական թիրախներ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիեւը: Երկու-երեք հարյուր միլիոն դոլար արժեցող այդ օպերացիան որեւէ ռազմական խնդիր չէր լուծում, ռազմաճակատում իրավիճակը առանձին փոփոխություններ չի կրել: Գուցե խնդիր էր դրված ուկրաինացիներին վախեցնելու, սակայն փորձը ցույց է տալիս, որ մարդիկ նման ակցիաներից հետո ոչ այնքան վախենում են, որքան լցվում են ցասումով:
Բայց ինձ նախեւառաջ հետաքրքրում է այդ իրադարձություններին մեր հասարակության արձագանքը: Կամրջի պայթյունը բուռն ոգեւորություն էր առաջացրել մեր, այսպես կոչված, արեւմտամետ շրջանակներում: Կարծես դա ինչ-որ բեկումնային իրադարձություն էր պատերազմում, որը վաղը կբերի Ռուսաստանի կապիտուլյացիային:
Բայց ավելի հիասթափեցնող էր այն հրճվանքը, որն առաջացրել է խաղաղ քաղաքների հրթիռակոծությունը, որի արդյունքում մի քանի տասնյակ բնակիչներ են զոհվել: Դա, իմ կարծիքով, եւս մի ապացույց է, որ մեր հասարակության մոտ անջատվել է պարզ մարդկային կարեկցանքի «կոճակը», եւ մարդիկ ամեն ինչին նայում են իրենց քաղաքական հայացքների, իսկ ավելի ստույգ՝ իրենց զուտ կենցաղային, որեւէ բանով չհիմնավորված նախապաշարումների բերումով:
Կարդացեք նաև
Էմոցիոնալ այս բթությունը, հավանաբար, բացատրվում է հիմնականում սոցցանցային իրականությամբ, որի ժամանակ մարդիկ ապրում են օրվա իրադարձություններով՝ «ժամանակ չունենալով» դրանք իմաստավորելու, վերլուծելու, դրանց նշանակությունը հասկանալու:
Օրինակ, անզեն հայ ռազմագերիների գնդակահարությունը մեկ օր հուզական արձագանք ստանալուց հետո մոռացվեց, իր տեղը զիջելով ինչ-որ աղմկահարույց հոդվածի կամ ելույթի:
Ես չեմ զարմանա, որ եթե վաղը հայտարարվի պետության «լուծարման» մասին, այդ թեման կքննարկվի միայն մեկ օր, իսկ հաջորդ օրը ուշադրությունը կշեղվի ինչ-որ աստղերի ամուսնության կամ բաժանման վրա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հին տեխնոլոգիաներով կառուցված պետությունները իրենց դարն ապրել են եւ դրանցից ավելի շատ վնաս կա, քան օգուտ, ինչպես հին ավտոն խելքի բերելու համար ավելի շատ փող կծախսես, քան եթե նորը գնես: Խնդիրը հնից նոր տեխնոլոգիային անցնցում անցնելու մեջ է: Հին տեխնոլոգիան’ դա ժողովրդավարությունն էր, բայց ոչ թե ժողովուրդն էր վարում, այլ ժողովրդին էին վարում: Նոր տեխնոլոգիան նույն ժողովրդավարությունն է, բայց այս անգամ ժողովուրդն է վարողը: Վարող ժողովուրդը սուբյեկտայնություն ունեցող ժողովուրդն է, որը ինքնակազմակարպվելու շնորհք ունի, որն էլ հենց ազգ է կոչվում: Բարդ բան չկա, մեր ներքին թե արտաքին քաղաքականության մեջ պետք է լինենք մարդասեր եւ ժողովրդասեր, մարդամետ եւ ժողովրդամետ, արեւմտամետները ոչ թե արեւմտյան պետությունների կողմնակիցը պետք է լինեն, այլ արեւմտյան ժողովուրդների կողմնակիցն ու պաշտպանը, նմանապես ռուսամետներն ու ուկրաինամետները պետք է պաշտպանեն ռուս եւ ուկրաինացի ժողովուրդներին եւ ոչ թե նրանց հակաժողովրդական տականք կառավարությունները: Քաղաքականապես իդիոտես ամբոխներին, որոնք ընտրություններից հետո այլեւս քաղաքականությամբ չեն զբաղվում, ղեկավարում են ընտրված տականքները: Միայն ինքնակազմակերպվող պոլիտես ազգն է ընդունակ հանճարեղ հարգված պետական ծառայողին իշխանության բերելու, ով ժողովրդին կկրթի, կմարզի, կդաստիարակի, դրանով իսկ ցանկացած փորձություն փորձ կլինի, իսկ անկիրթ ու անդաստիարակի համար’ փորձանք: Ինչպես ասում են, մեր ճանապարհները լավն են ոչ թե նրա պատճառով, որ մենք հարուստ ենք, այլ մենք հարուստ ենք, որովհետեւ մեր ճանապարհները լավն են:
Ղրիմը Ռուսաստանին միացաւ ոչ պատերազմական շրջանի, առանց բռնի ուժի սպառնալիքի տակ կազմակերպուած հանրաքուէով. Ճիշդ ինչպէս մեր Ղարաբաղը։
Խելացի պիտի ըլլար Ղրիմը բռնազաւթուած չյայտարարել։
Այդ գործը ձգէք Էմմա Գաբրիելյանի ռուսավախ յօդուածներուն հա հա։
Գալով ձեր բուն նիւթին՝ հայ հասարակական բութ մանկունակութիւնը արդէն յայտնի էր 2008ին Վրաստան ներխուժման ժամանակ՝ ճիշդ նոյն էմոցիոնալ (զգացակա՞ն) արտայայտութիւններով։ Փաստենք՝ 15 տարուայ մէջ ոչմիթիզ չենք հասունացեր հա հա։