Շախմատի 4-th Yerevan Open-ում, որին մասնակցելու հայտ ներկայացրել է 13 երկրների 104 շախմատիստ եւ որոնցից 20-ը գրոսմայստեր է, այսօր կայացավ երկրորդ տուրը: Երկու անընդմեջ հաղթանակ տարել է միայն 18 շախմատիստ, որոնցից ինը ներկայացնում են Հայաստանը: Լրացուցիչ գործակիցներով առաջին հորիզոնականը զբաղեցնում է գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ