Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» սրահում, բացվեց գեղանկարիչ Երվանդ Բիչախչյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը,որը նվիրված էր հեղինակի ծննդյան 75-ամյակին: Երվանդ Բիչախչյանը ծնվել է Արթիկ քաղաքում, ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը և այժմ դասավանդում է ու իր աշակերտներին փոխանցում գործունեության ընթացքում ձեռք բերված մեծ պաշարը: Նա ՀՀ նկարիչների միության անդամ է 1988 թվականից։
«Նկարել եմ դեռ 2-րդ դասարանից, ոգեշնչվել եմ բնությունից,կյանքից եւ առանց արվեստի կյանքն անհնար է պատկերացնել»,-ասում է Երվանդ Բիչախչյանը: Ապա հավելում է. «Ստեղծագործում եմ ամեն օր, եթե մի օր չեմ նկարում, ասես հիվանդ լինեմ»։
Ապագա նկարիչներին նա առաջին հերթին մեծ սեր է մաղթում հայրենիքի նկատմամբ:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Բիչախչյանի կոմպոզիցիոն աշխատանքները հակում են դեպի խորհրդապաշտությանը: Նա ստեղծագործել է նաև գրաֆիկայի ժանրում: Գործերը ցուցադրվել են ԱՄԷ-ում, Լեհաստանում, Սիրիայում, Ռուսաստանում և այլուր:
Ինչ վերաբերվում է հոբելյանական ցուցահանդեսին, այն բաց է լինելու մինչև հոկտեմբերի 17-ը: Մուտքն ազատ է:
Նարե ԽԱՆԱՂՅԱՆ