Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանապետը կնշանակվի վարչապետի կողմից, սակայն նա քաղաքական պաշտոն կրող չէ». Արփինե Սարգսյան

Հոկտեմբեր 11,2022 21:21

«Ոստիկանության բարեփոխումների միջոցառումն ի սկզբանե կազմվել էր այն տրամաբանությամբ, որ գործողությունների կատարման ավարտին ունենանք իրապես բարեփոխված համակարգ։ Առաջնային բարեփոխումների կրթողը եղել է պարեկային ծառայության ներդրումը, որով կրթական ոլորտում շատ փոփոխություններ ունեցանք»,- այս մասին այսօր կայացած բանավեճի ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը’ հավելելով, որ պարեկների մեջ փորձ է արվել ամբողջացնել այն կերպարը, որը հասարակությունն ակնկալում է տեսնել ոստիկան ծառայողի մեջ։

Բանախոսը նշեց, որ գաղափարային առանցքային սկզբունքը եղել է ոչ միայն ոստիկանների, այլև  քաղաքացիական անձանց ներգրավումը պարեկային ծառայությանը, ինչին համակարգին նոր շունչ է հաղորդել։ Նրա խոսքով 2023 թվականի ավարտին պարեկային ծառայությունը կգործի ՀՀ ողջ տարածքում։

«Անմասն չպետք է մնա ոստիկանության զորքերի, ազգային գվարդիայի խնդիրը, սակայն կառավարությունը դա կապում է ստեղծվելիք ներքին գործերի նախարարության հետ։ Այդ քայլը դրական է, քանզի այն ոստիկանությանը կբերի խորհրդարանական վերահսկողության դաշտ։ Ոստիկանապետը կնշանակվի վարչապետի կողմից, սակայն նա քաղաքական պաշտոն կրող չէ»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով ներքին գործերի նախարարության ծառայողների համար այժմ քննարկվող 120.000 ՀՀ դրամ աշխատավարձին’ փոխնախարարը համաձայնեց բանավեճի մասնակից,Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի այն կարծիքին, որ դա կարող է ապամոտիվացնող լինել և հայտնեց, որ այդ հարցի լուծման համար վարչապետից ունեն կոնկրետ հանձնարարական։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանն էլ հայտնեց, որ այս պահին ոստիկանության բարեփոխումները հաջողված են, այն էլ այսպիսի կարճ և ծանր ժամանակաշրջանում. «Այսօր պարեկային ծառայության և հասարակայնության կապը շատ ավելի սերտ է, քան նախկինում գործող երեք ծառայությունների դեպքում»,- ասաց Ֆիդանյանը։

Արա Ֆիդանյան

Բանախոսի պնդմամբ ոստիկանների կողմից ուժի կիրառումը պայմանավորված է քաղաքացիների կողմից նրանց օրինական պահանջներին չենթարկվելով, որը հաճախ ընկալվում է որպես խոշտանգում։ Գնդապետը հայտնում է, որ քաղաքացիները հաճախ պարզապես խոշտանգման մասին հաղորդում են ներկայացնում, փորձելով խուսափել իրենց պատժից։

«Այժմ փորձում ենք ներդնել էլեկտրոնային ստուգարքի եղանակ, որտեղ կգնահատվի նաև ծառայողի բարեվարքությունը, ինչի հիմքով էլ կլուծվեն ծառայության շարունակման, հետագա առաջխաղացման հարցերը»,- ասաց Ֆիդանյանը։

Մանրամասները`  տեսանյութում

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31