Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել` ֆոսֆորային ռումբեր են օգտագործել, բայց չնշել՝ ով, նշանակում է՝ լռելյայն թույլ տալ Ադրբեջանին շարունակել իր գործելաոճը․ Արմեն Գեւորգյան. «Ա1+»

Հոկտեմբեր 11,2022 21:12

ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովը մի քանի ամիս է քննարկում է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոնը Հովելի  զեկույցի նախագիծը, որը վերաբերում է զինված  հակամարտությունների բնապահպանական ազդեցությանը։

Նախագիծը, ի թիվս այլոց, անդրադառնում է նաեւ ԼՂ հակամարտությանը։  ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի խոսքով՝  նախագծում որոշ ձեւակերպումներ եւ մոտեցումներ անընդունելի են, հատկապես որ հղում է արվում 2016թ-ին ընդունված փաստաթղթին, ինչն այն ժամանակ արդեն օբյեկտիվության մասով հարցեր էր առաջացնում։

Բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը իր «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցը պատրաստել էր առանց Արցախ այցելելու, բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցությամբ։

«Այսօրվա  իրականության մեջ, երբ 44-օրյա պատերազմ է եղել , երբ ընդամենը մեկ ամիս առաջ ադրբեջանցիները  ռմբակոծել են  Ջերմուկի ջրամբարը, վնաս են հասցրել հանքային ջրերով հարուստ առողջարանային  գոտուն, դա չնկատել, չֆիքսել եւ հիշել 2016թ-ը կամ ասել, որ ֆոսֆորային ռումբեր են օգտագործել, բայց չնշել՝ ով, պարզապես նշանակում է՝ լռելյայն թույլ տալ Ադրբեջանին շարունակել իր գործելաոճը»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Գեւորգյանը։

Ըստ նրա՝ ավելի շատ կենտրոնացած լինելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ շատերը չգիտեն՝ ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, ուստի․ «Մենք պետք է հետեւողական լինենք, ասենք, բացատրենք, պատմենք, որ վերհիշեն ինչու այս ամենը տեղի ունեցավ,  արդյո՞ք թուրք-ադրբեջանական կոալիցիայի նկրտումները արդար են, թե ոչ»։

Եվրոպական կառույցները, մասնավորապես ԵԽԽՎ-ն արդեն հասկանո՞ւմ է մեր դիրքորոշումը՝ հարցին՝ պարոն Գեւորգյանը պատասխանեց․

«Ես կարծում եմ ՝ ոչ թե մեր դիրքորոշումներն են հասկանում, այլ շատ հետեւողականորեն իրենց հետաքրքրություններն ու  շահերն են տանում առաջ։  Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում այսօր իրենց անմիջական ներգրավվածությունը տարբեր բացատրություններ ունի։ Այս պահին, իրենց հիմնական շահագրգռվածությունը Կասպյան տարածաշրջանի նավթային եւ գազային ռեսուրսներին ավելի հասանելի դառնալն է։  Ցավոք, մեր հաշվին լուծում են իրենց հարցերը»,- նշեց նա։

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31