Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրյուսելում նախընտրում են չմտածել, թե ինչ հետևանք կարող է ունենալ իրենց քայլը տարածաշրջանի կայունության վրա. Զախարովան՝ ԵՄ քաղաքացիական առաքելության մասին

Հոկտեմբեր 11,2022 19:44

Հայ-ադրբեջանական սահման ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու գաղափարը Ռուսաստանում համարում են ԵՄ-ի կոզմից հերթական փորձ` ցանկացած կերպով ներդրվելու կարգավորման գործընթացում, նվազեցնելու Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իհարկե, սեփական հարաբերությունները դասավորելը յուրաքանչյուր պետության ինքնիշխան գործն է»,- ասել է նա:

Միաժամանակ, Զախարովան կասկածի տակ է դրել ԵՄ իրակական հնարավորությունը որպես միջնորդ` հիշեցնելով, որ ԵՄ ներկայացուցիչները (Ֆրանսիան ու Գերմանիան) այդպես էլ չկարողացան կանխել Ուկրաինայի շուրջ իրավիճակի ծավալումը դեպի թեժ փուլ:

«8 տարի նրանք կրում էին միջնորդի հպարտ անվանումը»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով` Բրյուսելում նախընտրում են չմտածել, թե ինչ հետևանք կարող է ունենալ իրենց այդ քայլը տարածաշրջանի կայունության վրա: Նա նաև ընդգծել է, որ ԵՄ առաքելությունները դեռ ոչ մի տեղ իրական կարգավորման չեն հանգեցրել: Ավելին, ԵՄ-ին չի հաջողվել պաշտպանել իր և իր ներկայացուցիչների շահերը:

«Մենք ելնում ենք նրանից, որ Երևանի ու Բաքվի միջև հաշտության, տարածաշրջանում ամուր խաղաղություն և երկարաժամկետ կայունություն հաստատելու միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարումն է»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Ռուսաստանն այդ հարցով մշտական կապ է պահպանում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այդ նպատակին կարող է ծառայել նայել Աստանայում սպասվող հանդիպումները ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի շրջանակում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31