ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին
Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին:
Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում կարևորվել է ՆԱՏՕ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի առաջմղման հարցում։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ