Բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա առիթով, օրերս ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը հատուկ միջոցառում էր կազմակերպել՝ խրախուսելու համար ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գործող բոլոր 10-ը բնապահպանական հիմնարկների այն աշխատակիցներին, որոնք բարձր պատասխանատվությամբ և անձնվիրությամբ են կատարում իրենց պարտականությունները։
Լևոն Գաբրիելյանի խոսքով՝ նմանօրինակ խրախուսական վերաբերմունքն ամենաքիչն է, որ իրենք կարող են ցուցաբերել այդ աշխատակիցներին։
«Նրանց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մեր շրջակա միջավայրը դառնում է առավել զարգացած ու առավել պահպանված, նրանց շնորհիվ է, որ մեր ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գործող արգելավայերերն ու զբոսայգիները գտնվում են ամենօրյա հոգատար խնամքի ներքո, ես իրապես անչափ շնորհակալ եմ և երախտապարտ բնապահպան նվիրյալ-մասնագետներին»,-լրագրողների հետ զրույցում նշել է Լևոն Գաբրիելյանը։
Հավելենք, որ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի մեջ ընդգրկված են՝ «Էրեբունի» պետական արգելոցը, «Ջրվեժ» անտառպարկը, «Որդան կարմիր» պետական արգելավայրը, «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը, «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրը, Վանաձորի «Ժ․Սարուխանյանի անվան դենդրոպարկը», Ստեփանավանի «Սոոճուտ» դոնդրոպարկը, Իջևանի «Դենդրոպարկ»-ը, Բերդի «Սորաններ» դենդրոպարկը, «Զիկատար» պետական արգելավայրը։
Հ․ Գ․ Հայաստանում Բնության հատուկ պահպանության տարածքներ են համարվում՝ պետական արգելոցները, ազգային պարկերը, պետական արգելավայրերը, բնության հուշարձանները։
Նյութը և լուսանկարները տրամադրել է ԱՐՏ PR ընկերությունը