Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդեմ Հայաստանի պատմության կեղծարարության». գիտնականների կոչը՝ վերանայելու Ադրբեջանի հետ հարաբերությունները

Հոկտեմբեր 11,2022 17:14

Կոչ գիտնականներին, գիտական հաստատություններին և օժանդակող կառույցներին

Zeitgeschichte-online. Սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում է գործել Հայաստանի տարածքի վրա։ Այս դեպքում խոսքը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանին. ագրեսիան անմիջականորեն ուղղված է Հայաստանի Հանրապետությանը։ Ադրբեջանական զինուժը ներթափանցել է Հայաստանի տարածք մինչև 8 կիլոմետր և դիրքավորված է ռազմավարական կարևոր բարձրունքներում։

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի պահանջները կարելի է ամփոփել երեք կետում.

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններ այլեւս չպետք է լինեն, այս հակամարտությունը կարգավորվել է և այլևս գոյություն չունի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած միջամտություն կմերժվի. Բաքվում ձևաչափը լուծարված է հայտարարվել։ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կարգավիճակն այժմ Ադրբեջանի ներքաղաքական խնդիրն է, որն անհրաժեշտության դեպքում կկարգավորվի Ադրբեջանի սահմանադրությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի «խաղաղության համաձայնագիր»՝ Բաքվի ներկայացրած 5 կետից բաղկացած փաստաթղթի հիման վրա։ Հայաստանի փոխադարձ առաջարկները չեն ընդունվում. Բաքուն ավելի շուտ շարունակաբար սպառնում է ուժի կիրառմամբ, նաև նպատակաուղղված իրականացնում այդ՝ Հայաստանին ստիպելու առանց քննարկումների համաձայնել արագ սահմանազատմանը և «խաղաղության պայմանագրին»։

Ալիևը պնդում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը, որը կապելու է Ադրբեջանի կենտրոնը Նախիջևանի անկլավի հետ։ Նա բազմիցս սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում ուժ կկիրառի այս միջանցքին հասնելու համար, եթե Հայաստանի կողմից (քանի որ միջանցքը Հայաստանի հարավն ամբողջությամբ բաժանելու է երկրի մնացած մասից) դիմադրության հանդիպի:

Ալիևի սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերի պարբերական գնդակոծությամբ, ադրբեջանական զինուժի մշտական առաջխաղացմամբ և այս ամենի հետևանքով հայերի՝ իրենց գյուղերից արտաքսմամբ (վերջին տեղահանումը տեղի է ունեցել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն ստանալուց հետո, Աղավնո և Սոս գյուղերից), ինչպես նաև հայկական մշակութային հուշարձանների ոչնչացմամբ: Հարյուրավոր սպանված զինվորներ, զոհված խաղաղ բնակիչներ, հարազատ միջավայրից բաժանված երեխաներ, փախստականներ, սպառված ապրուստի միջոցներ և ոչնչացված մշակութային արժեքներ. սրանով է հիմա բնութագրվում Լեռնային Ղարաբաղի տխուր առօրյան: Որքան երկար է տևում այս իրավիճակը, այնքան ավելի է սրվում խաղաղ բնակչության հումանիտար դրությունն ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանի՝ կրակի տակ գտնվող սահմանամերձ շրջաններում։

Այս զարգացումները ցույց են տալիս, որ ադրբեջանական ռեժիմը բարենպաստ հնարավորություն է փնտրում՝ Հայաստանի հարավին տիրանալու։ Որ այդ պլանը գտնվում է Ադրբեջանի քաղաքական օրակարգում, Ալիևը տարբեր առիթներով հստակեցրել է. «[…] Այո՛, Արևմտյան Զանգեզուրը մեր պապենական հողն է։ Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ: Ասել եմ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները հասանելի են լրատվամիջոցներում: Ես ասել եմ, որ դա մեր պապերի երկիրն է, և մենք պետք է վերադառնանք այնտեղ։ Մենք կվերադառնանք և արդեն իսկ վերադառնում ենք այնտեղ. ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: (Ալիև, 10 մայիս, 2021)

Մինչ արևմտյան ԶԼՄ-ներն անորոշ կերպով են մեկնաբանում իրավիճակը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստան կատարած իր այցի ժամանակ քննադատել է Ադրբեջանի վերջին ագրեսիան և խոստացել ԱՄՆ աջակցությունը Հայաստանին: Իրավիճակին հստակ բնութագրում է տվել նաև Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, իսկ Երևանում Գերմանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը ցնցված էր ավերածությունների պատկերներից, որոնց ականատեսն է եղել զբոսաշրջային կենտրոն Ջերմուկում (Հայաստան)։

Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ՝ առանց շոշափելի՝ ռազմական և/կամ քաղաքական աջակցության։ Բայց հաշվի առնելով քաղաքական մակարդակում աստիճանաբար սկսվող վերանայման գործընթացը՝ ակադեմիական աշխարհն իր հերթին պատասխանատվություն ունի՝ հակազդելու պատերազմին և բռնությանը և նպաստելու խաղաղության հաստատմանը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, դիմում ենք գիտության բնագավառում պատասխանատու անձանց, ինչպես նաև օժանդակող կառույցներին.

  • հստակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ:
  • Ցանկալի և ողջունելի է ինչպես ադրբեջանցի անկախ (և հավանաբար իրենց երկրում հետապնդվող) գիտնականների հետ համագործակցությունը, այնպես էլ նախագծերի սառեցումն Ադրբեջանի այն գիտական ​​հաստատությունների հետ, որոնք ոչ միայն աջակցում են այդ երկրի ագրեսիան Հայաստանի դեմ, այլ նաև շրջանառում են պատմություններ, որոնք արդարացնում են այդ ագրեսիան:
  • Փնտրել երրորդ երկիր՝ գիտական մտքի փոխանակման և միջոցառումների,  հայ և ադրբեջանցի գիտնականների մասնակցության հավասար պայմաններ ստեղծելու և այսպիսով երկխոսությանը նպաստելու համար:
  • Հատուկ ուշադրություն դարձնել գիտական ​​հրապարակումներում պատմական կեղծարարությունը, հատկապես Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքներն ալբանականացնելու (հին կովկասյան Ալբանիային վերագրելու) փորձերը բացառելուն։

Մենք դիմում ենք ձեզ այն խորին համոզումով, որ դուք ավելի բարձր եք գնահատում անմեղ մարդկանց կյանքը, երեխաների՝ խաղաղության և ապահովության մեջ մեծանալու իրավունքը, ոչնչացման առաջ գտնվող հայկական դարավոր մշակութային ժառանգությունը, քան համագործակցությունն այն հաստատությունների հետ, որոնք իրենց նպաստն ունեն Ադրբեջանի անմարդկային պատերազմում: Մենք կոչ ենք անում ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները վեր դասել ադրբեջանական կառույցների հետ համագործակցությամբ պայմանավորված հնարավոր կարճաժամկետ տնտեսական և գիտական ​​շահերից, այսուհետև դադարեցնել ցանկացած տեսակի գիտական ​​համագործակցություն և դիտարկել այդ ամենը երկարաժամկետ հեռանկարում։

Ստորագրողներ՝

Պրոֆ. դոկտ. Մարտին Օսթ, Արևելյան Եվրոպայի պատմաբանների ասոցիացիայի նախագահ, Բոնն

Դոկտ. Անահիտ Ավագյան, աստվածաբան, Այշթեթ

Դոկտ. Ֆրանցիսկա Դեվիս, Մյունխենի համալսարան

Դոկտ. Լեո Էնզել, Կոնֆլիկտաբան և միջմշակութային հաղորդակցության թրեյներ, Օլդենբուրգ

Դոկտ. Վիտալի Ֆաստովսկի, Մյունսթրի համալսարան

Ռայնհարդ Ֆրոչներ, Արևելյան Եվրոպայի պատմության մասնագետ, Ռեգենսբուրգ

Պրոֆ. դոկտ. Խաչիկ Ռաֆի Գազեր, Քրիստոնեական Արևելքի պատմության և աստվածաբանության ամբիոն, Էռլանգեն

Դոկտ. Հարություն Գ. Հարությունյան, աստվածաբան և կրոնագետ, Երևան

Պրոֆ. դոկտ. Յուլիա Հերցբերգ, Նախաարդի շրջանի Արևելյան Կենտրոնական Եվրոպայի/Ռուսաստանի պատմության ամբիոն, Մյունխենի համալսարան

Դոկտ. Թեսսա Հոֆմանն, բանասեր, ցեղասպանագետ և գրող, Բեռլին

Դոկտ. Ուլրիխ Հոֆմայսթեր, Արևելյան Եվրոպայի պատմության մասնագետ, Մյունխեն

Դոկտ. Հելենա Հոլցբերգեր, գիտաշխատող, Մյունխենի համալսարան

Դոկտ. Րաֆֆի Քանթյան, հրապարակախոս, Հաննովեր

Պրոֆ. դոկտ. Հանս-Լուկաս Կիզեր, Նորագույն պատմություն, Նյուքասթլի (Ավստրալիա) և Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարաններ

Դոկտ. Կոռնելիա Կոնցալ, Հանրային պատմության կրտսեր պրոֆեսոր, Բիլեֆելդ

Յոխեն Մանգելսեն, հրապարակախոս, Բեռլին

Դոկտ. Արփինե Մանիերո, Արևելյան Եվրոպայի պատմության մասնագետ, Մյունխեն

Դոկտ. Աբել Հրաչ Մանուկյան, աստվածաբան, Ցյուրիխ

Դոկտ. Հայկ Մարտիրոսյան, պատմաբան, Պոտսդամ

Մատթիաս Մելշեր, գիտաշխատող, Մյունխենի համալսարան

Դոկտ. Մարտինա Նիդհամմեր, Արևելյան Եվրոպայի պատմության մասնագետ, Մյունխեն

Պրոֆ. Դոկտ. Անդրեաս Ռեններ, Ռուս-ասիական հետազոտությունների ամբիոն, Մյունխենի համալսարան

Պրոֆ. Դոկտ. Ֆրիտյոֆ Բենջամին Շենկ, Արևելյան Եվրոպայի պատմության ամբիոն, Բազել

Պրոֆ. Դոկտ. Մարտին Շուլցե Վեսսել, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի պատմության ամբիոն, Մյունխենի համալսարան

Պրոֆ. դոկտ. Շտեֆան Թղոյբսթ, Լայպցիգի համալսարան

Աննա եպիսկոպոս, դոկտորանտ, Մյունխենի համալսարան

Պրոֆ. դոկտ. Արմենուհի Դրոստ-Աբգարյան, հայագետ, Հալեի համալսարան

Պրոֆ. դոկտ. Յորգ Գանցենմյուլլեր, Պատմության ինստիտուտ, Ֆրիդրիխ Շիլլեր համալսարան, Յենա

Պրոֆ. դոկտ. Կերստին Ս. Յոբսթ, Արևելյան Եվրոպայի պատմության ինստիտուտ, Վիեննայի համալսարան

Պրոֆ. դոկտ. Յան Կուսբեր, Արևելյան Եվրոպայի պատմության բաժին, Յոհաննես-Գուտենբերգ համալսարան, Մայնց

Նիկլաս Փլացեր, Արևելյան Եվրոպայի պատմության մասնագետ, Մյունխեն

Դոկտ. Վոլֆգանգ Շվարց, պատմաբան և քաղաքագետ, Մյունխեն

Նադյա Շվարցենեգեր, Sudetendeutsches թանգարան, Մյունխեն

Արփինե ՄԱՆԻԵՐՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31