Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» ծրագիրը

Հոկտեմբեր 11,2022 16:20

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի, 2022 – Հոկտեմբերի 10-ին մեկնարկեց «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» (ՎԲՄՎ) ծրագիրը։ Վերջինս իրականացնում են ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան, «Թերապիստները Հայաստանի համար», Polaris EduCorp և ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը, որի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը ու Արման Ոսկերչյանը։

Արման Ոսկերչյանը

«Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» ծրագիրն առաջին հայկական հետմասնագիտական կրթական ծրագիրն է, որն ուղղված է հետկոնֆլիկտային և մեծահասակների վերականգնողական ծառայություններին՝ նպատակ ունենալով զարգացնել ոլորտը,  բարելավել  ծառայությունների որակը՝  շարունակական խնամքի ողջ ընթացքում  և աջակցել տեղի մասնագետներին և դասախոսներին՝ վերականգնողական ծառայությունների ոլորտում Հայաստանը տարածաշրջանային առաջատար դարձնելու համար:

Ծրագրի առաջին մասնակիցները

Ծրագրի բացման արարողության ընթացքում համահիմնադիր  կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունեցին ծրագրի  առաջին մասնակիցներին և նշեցին ծրագրի բացառիկ կարևորության մասին։

«Նախագծի գաղափարը ծնվել է երկու տարի առաջ, երբ գործընկերների հետ միասին իրականացնում էինք Հայաստանում վերականգնողական համակարգի գնահատումը, — պատմեց ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը, — Գնահատման արդյունքում առանձնացվել է վերականգնողական մասնագետների մասնագիտական հմտությունները զարգացնելու և կազմակերպչական կարողություններն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ վերականգնողական ոլորտում ավելի լավ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար»։

Ծրագրի այս փուլում վերապատրաստում կանցնեն 30 մասնագետներ, 26-ը՝ ՀՀ-ից, 4-ը՝ Արցախից։

Նիկոլաս Թավուկջյանը և Արմինե Բաբիկյանը

Արմինե Բաբիկյանը, Լաուրա Մովսիսյանը և Նիկոլաս Թավուկջյանը

«Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում (ՎԲՄՎ) ծրագիրը 2 տարվա քրտնաջան աշխատանքի, նվիրման և Սփյուռքի և տեղացի մասնագետների համագործակցության արդյունքն է», – նշեց «Թերապիստները Հայաստանի համար» կազմակերպության հիմնադիր և նախագահ Արմինե Բաբիկյանը։

10 ամիս տևողությամբ հետբուհական վերապատրաստումը կկազմակերպվի հիբրիդային ձևաչափով, միջազգային ինստիտուտների փորձագետների կողմից։

Ծրագրում ընդգրկված են ռեաբիլիտացիան արտակարգ իրավիճակներում, ռեաբիլիտացիան սուր շրջանում, նեյրոռեաբիլիտացիա, այրվածքներ և վերքերի խնամք, օրթոպեդիա, ցավի գիտություն և հոգեկան առողջություն և այլ արդիական թեմաներ։

«ՎԲՄՎ-ն այն լուծումն էր, որի մասին մենք միասին երազում էինք: Ծրագիր, որը ձգտում է լուծել վերականգնողական մասնագետների կարողությունների սահմանափակումները, որոնք բացահայտվել են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, – պատմեց Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկոլաս Թավուկջյանը, – ՎԲՄՎ-ի առաջին նպատակն է զարգացնել Հայաստանում և Արցախում ապրող և աշխատող ֆիզիոլոգների, ֆիզիոթերապևտների, օկուպացիոն թերապևտների և խոսքի պաթոլոգների կլինիկական կարողությունները: Երկրորդ նպատակն է ստեղծել ուժեղ և նպատակաուղղված կրթական ղեկավար թիմ, որը կնպաստի վերականգնողական ոլորտի զարգացմանը Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերում»։

Գլխավոր լուսանկարում՝ ծրագրի կազմակերպիչները

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31