Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը Կաննի միջազգային կինոփառատոնում (Cannes Film Festival) Հայաստանը պատվով ներկայացնելուց հետո, այս անգամ մեր երկիրը՝ հայ երաժշտությունը, ներկայացրեց Վենետիկի (Venice 79th Film Festival) կինոփառատոնում՝ բարձր պահելով ՀԱՅԻ անունը ևս մեկ համաշխարհային հարթակում։
– Այս անգամ ունեցա հնարավորություն ներկայացնելու իմ ստեղծագործությունները նաև Վենետիկի համաշխարհային կինոփառատոնում։ Վերադառնալով Կաննի միջազգային կինոփառատոնից, առաջարկ ստացա ներկայացնելու ստեղծագործություններս նաև Վենետիկում։ Մոտ մեկ ամիս տևեց ընտրությունների փուլը, որի ընթացքում ներկայացրեցի ողջ անցածս ուղին և գործունեությունս։
Մասնակցության հրավերը ստացել էի համաշխարհային կինոընկերություններից մեկից և Ուկրաինական Feshion Tv -ից, որոնց հետ ես արդեն իսկ համագործակցում էի։
Սա տվեց ինձ հնարավորություն ծանոթանալու մի շարք իտալական հզոր ընկերությունների հետ, ի դեպ որոնցից մի քանիսի հետ արդեն նախնական աշխատանքներ են տարվում, հետագա համագործակցության համար։
Կարդացեք նաև
Սա իսկապես եզակի հնարավորություն էր։ Մեր երկրի համար այս դժվարին պահին ինձ համար մեծ պատիվ էր ևս մեկ անգամ ներկայացնելու հայ երաժշտությունը, բարձր պահելու հայի պատիվը նման համաշխարհային հարթակում։
Շուշան Սարգսյանը կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ այդ կարևոր օրերին համագործակցելով համաշխարհային հայ դիզայներների հետ, կարմիր գորգին և բոլոր կարևոր միջոցառումներին ներկայացել է հենց հայերի ստեղծած կերպարներով։ Հագուստը՝ Նաիրա Խաչատրյան, զարդերը՝ դիզայներ Արմինե Գևորգյան։