«Ա1+». «Ուկրաինացիները և ռուսները կռվում են տարբեր ձևերով։ Ռուսները, որպեսզի հասնեն հաջողության իրենց պետք է զորահավաքը կազմակերպեն, իսկ դրա համար չունեն բավականացնող գործիքակազմ և հնարավորություններ»․ այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ըստ քաղաքագետի՝ ռուսական բանակը առավել մեծ հաջողությունների կարող է հասնել ձմռանը, այդ իսկ պատճառով ուկրաինական բանակը հիմա շտապում է և կարողանում է ազատագրել որոշակի տարածքներ։
Ինչ վերաբերում է բանակցությունների միջոցով խաղաղության հաստատմանը, ապա քաղաքագետը կարծում է, որ այս պահին դրան հասնելու հնարավորություն չկա․ «Ո՛չ Պուտինը և ո՛չ էլ Զելենսկին հիմա չեն կարող այդպիսի քայլի գնալ»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: