Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը 2009թ. 22-ամյա զինվորի մահվան համար Հայաստանին պարտավորեցրել է վճարել 37500 եվրո

Հոկտեմբեր 11,2022 15:34

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Աշոտ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ Հայաստանին պարտավորեցնելով վճարել 37500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Գործը վերաբերում էր դիմումատուի 22-ամյա որդու մահվանը՝ բանակ զորակոչվելուց հետո: Չնայած առողջական լուրջ խնդիրներին, Մալխասյանը բանակ էր զորակոչվել 2009թ. ամռանը՝ համալսարանն ավարտելուց հետո, այն բանից հետո, երբ որոշվել էր, որ նա պիտանի է պարտադիր զինվորական ծառայության։

2009թ. հուլիսի 5-ին Ա.Մալխասյանին շտապօգնության ավիացիոն փոխադրամիջոցով շտապ տեղափոխել էր Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ կոմայի մեջ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Նրա մոտ ախտորոշվել էր հետսիրտ-թոքային վերակենդանացման համախտանիշ, ուղեղի այտուց, երկկողմանի ասպիրացիոն թոքաբորբ և ստամոքսաղիքային արյունահոսություն: Նույն օրը նա մահացել էր:

Դատարանը որոշել է, որ իշխանությունները անհիմն կերպով վտանգի են ենթարկել դիմումատուի որդու կյանքը, երբ որոշել է զորակոչել նրան, և որ իշխանությունները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել այդ հարցի վերաբերյալ:

Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել

– 35 000 եվրո գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի համար.

– 2500 եվրո՝ գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել հայտատուից՝ կատարված ծախսերի մասով:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31