Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունն իրավունք չունի Արցախի ժողովրդի պաշտպանությունից հրաժարվել. «Զարթոնք»

Հոկտեմբեր 11,2022 13:25

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ համարելով Հայաստանի իշխանության՝ Հայաստանի և Արցախի հետ կապված (1) կործանարար բանակցային ընթացքը և (2) հրապարակային դիրքորոշումները, հարկ է համարում տեղեկացնել հանրությանը՝

1.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով:

Հայաստանի վարչապետը, կառավարությունը և նույնիսկ Ազգային ժողովն իրավասու չէ Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել:

2.Հայաստանի իշխանությունը չի կարող (իրավունք չունի) Արցախի ժողովրդի պաշտպանությունից հրաժարվել, կամ ընդունելի համարել միջազգային կամ ներքին որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Այս խնդրի պատմական և բարոյահոգեբանական կողմին չանդրանդառնալով, ակնհայտ է, որ  Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի որոշ ներկայացուցիչների այդօրինակ հրապարակային դիրքորոշումները հակասում են նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992թ. թիվ 0663-1 որոշմանը, ըստ որի Հայաստանի օրենսդիր մարմինը որոշել է՝

1) Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը.

2) Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

3.Թուրքիայի հետ սիրախաղը հանգեցնելու է նաև Թուրքիա-Հայաստան սահմանների պաշտոնական ճանաչմանը և 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելուն:

Հատկանշական է, որ Հայաստան-Թուրքիա սահմանների հետ կապված վերջին միջազգային պայմանագիրը՝ Կարսի պայմանագիրը Հայաստանի կողմից վիճարկման հիմքեր ունի: Մասնավորապես, Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսացել և չի ունեցել անկախ որոշումներ կայացնելու կարողություն:

Պարզ երևում է, որ Հայաստանի իշխանության թշնամասիրությամբ պայմանավորված ընձեռնված հնարավորությունն օգտագործելով Թուրքիան լուծում է նաև այդ խնդիրը:

Հ.Գ. Միջազգային հանրությանը տեղեկացնում ենք, որ խաղաղության այս ճանապարհը բովանդակային առումով կեղծ է, չի համապատասխանում Հայաստանի և Արցախի ժողովուրդների կամքին, գիտակցությանը և պատմական հիշողությանը, հետևաբար նման իրավասություն և վստահություն չունեցող վարչապետի հետ ծրագիր իրականացնելն ապագա չունի:

 «Զարթոնք» ազգային քրիստոնեական

կուսակցության գործադիր մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31