Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել դատավոր Անի Հարությունյանին՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի դստերը. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 11,2022 13:10

«Փաստինֆո». ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ միջնորդություն ներկայացվել է ԲԴԽ` նշելով, որ դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն:

«Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Իսկ թե ինչ քրեական գործի մասին է խոսքը՝ դատախազությունից զերծ մնացին մանրամասնելուց՝ նշելով, որ նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ Անի Հարությունյանը վարչական դատարանի դատավոր է նշանակվել 2013թ։

Ի դեպ, դատավոր Անի Հարությունյանի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31